Ապրիլի 13-ից Հայաստանում մեկնարկած ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ ՀՀ կապի օպերատորների տրամադրած ինտերնետի սպառման ծավալներն աճել են:
Itel.am-ը օպերատորներից փորձել է պարզել, թե վերջին օրերի ընթացքում որքանով է ավելացել ինտերնետի սպառումը: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխանները:
Beeline
Ապրիլի 13-22-ն ընկած ժամանակահատվածում մոբայլ եւ ֆիքսված ինտերնետի ծավալները կրկնակի ավելացել են:
ՎիվաՍել-ՄՏՍ
Ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել մոբայլ ինտերնետ թրաֆիկի ծավալի շուրջ 17% աճ:
Ucom
Ապրիլի 13-20-ը Ucom ընկերության կողմից տրամադրվող դատա թրաֆիկի ծավալը, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել։
Ապրիլի 20-ից մինչեւ 22-ի առավոտյան այդ ծավալներն ավելացել են 2,5 անգամ: Ամենամեծ թրաֆիկն արձանագրվել է ապրիլի 21-ի երեկոյան:
«Ռոստելեկոմ»
Ապրիլի 13-ից մինչ օրս ցանցը գրեթե ամոբղջությամբ ծանրաբեռնված աշխատում է, սակայն կապի խնդիրներ ի հայտ չեն եկել: Կապուղիները գրեթե ամբողջությամբ ծանրաբեռնված են, օպիտիկան ակտիվորեն աշխատում է: