11:10 | 04.04.18 | Նորություններ | 4929

Քննարկվել են տնտեսության մեջ ՏՀՏ կիրառելիության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի ներկայացուցիչները՝ խմբի ղեկավար Եվա Նահերի գլխավորությամբ, քննարկել են տնտեսության մեջ ՏՀՏ կիրառելիության հնարավորությունները:

Նախարարն ընդգծել է Հայաստանում ՏՀՏ ոլորտում ունեցած առաջընթացը եւ SMEDA-ի հետ առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Եվա Նահերն էլ ներկայացրել է Հայաստանում իրենց գործունեության ուղղությունները եւ իր նկատառումները երկրում ՏՀՏ ոլորտի զարգացման շուրջ։ Նրա խոսքով՝ Հայաստանը ճարտարագիտության ոլորտում մեծ ավանդույթներ ունի եւ բարձր ցուցանիշներ է գրանցում։

Քննարկվել են ստարտափներին, ՏՀՏ ինժեներական ոլորտի ընկերություններին SMEDA-ի կողմից օժանդակության, կիբերանվտանգության, տվյալների կառավարման հետ կապված փորձի փոխանակման, ՏՀՏ ռազմավարության մշակման նպատակով փորձագիտական աջակցության, տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ տնտեսության մյուս ճյուղերում ՏՀՏ կիրառելիության հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել առաջարկություններ՝ ոլորտի զարգացումը խթանող համատեղ ծրագրեր իրականացնելու համար: