16:21 | 23.03.18 | Նորություններ | 24759

Beeline-ը եւ «Վեստա»-ն համատեղ նախագիծ են գործարկել

Beeline-ը՝ «Վեստա» ընկերության հետ համատեղ, գործարկում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագիր։

Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած ցանկացած արժողության սմարթֆոն «Վեստա Արգավանդ» վաճառասրահում։

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։

«Այս նախագիծն իրականացվում է «Կա-Կա-Չկա» սկզբունքի շրջանակում՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ եւ ժամանակակից սմարթֆոններ, իսկ հավելյալ տոկոսների փոխարեն վճարել կապի համար։ Մեր նպատակն է այս պարզ եւ հարմար առաջարկը դարձնել հնարավորինս հասանելի բոլորի համար, եւ այժմ սմարթֆոն գնել ու միանալ մեր սակագնային պլաններից մեկին կարելի է Beeline-ի գրասենյակներից ու առցանց խանութից բացի նաեւ «Վեստա Արգավանդ» վաճառասրահում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։