16:23 | 16.03.18 | Նորություններ | 4786

Նոր ստարտափը կարող է ապագայի համար սառեցնել ձեր ուղեղը

Հաջորդ շաբաթ կայանալիք Y Combinator-ի Demo Day-ի շրջանակում կներկայացվի Nectome ստարտափը, որի մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս սառեցնել մարդու ուղեղը եւ հիշողությունը պահպանել հարյուրամյակներ շարունակ:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների կողմից հիմնադրված ստարտափը գիտակցությունը պահպանելու համար կարող է սառեցնել ուղեղը, որն անելու համար սակայն մարդը պետք է համաձայնվի մահանալ: Տեխնոլոգիան ուղեղը համարյա ապակու է վերածվում:
 
Ծառայությունը կարժենա $10 հազ.:

Ստարտափի համահիմնադիր Ռոբերտ Մակինթայրը ենթադրում է, որ ԱՄՆ-ում իրենց գործունեությունը կարող է լեգալ համարվել, քանի որ այնտեղ էֆթանազիան օրենքով թույլատրված է:  

Nectome-ն արդեն «հերթում սպասող» հաճախորդներ ունի, որոնց թվում է Y Combinator-ի հիմնադիր Սեմ Ալտմանը: