12:39 | 05.03.18 | Նորություններ | 22509
Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 5A սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:
Առաջարկի շրջանակում, որը գործում է մինչեւ 2018թ. ապրիլի 10-ը, սմարթֆոնի գինը կազմում է 52 800 դրամ, ընդ որում՝ 10 000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվին` «Սմարթ 1500» կամ «Սմարթ 1500 Մարզային» սակագնային փաթեթներից որեւէ մեկին միանալու դեպքում։
Սմարթֆոնները հասանելի են նաեւ ապառիկով։
«Ձգտելով Beeline-ի ծառայությունները դարձնել առավել պարզ եւ հարմար՝ մենք մտածում ենք ոչ միայն սակագների մասին, այլեւ հասանելի եւ որակյալ սարքերի, որ կարող ենք առաջարկել հաճախորդներին։ Xiaomi նոր սմարթֆոնը հիանալի համատեղում է բարձր արդյունավետությունը, գրավիչ դիզայնն ու գինը։ Մենք դրան ավելացրել ենք նաեւ մեր ամենատարածված եւ արդիական սակագնային պլանը եւ ուրախ ենք գարնանային տոներին ընդառաջ հանդես գալ ոչ միայն պարզ, այլեւ շահավետ առաջարկով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը