11:04 | 02.03.18 | Նորություններ | 18031
Beeline-ը հայտարարել է հետվճարային Drive սակագնային փաթեթների պայմանների փոփոխության եւ կանխավճարային Drive փաթեթների գործարկման մասին։
Այսուհետ Drive Mini, Drive Midi, Drive Maxi եւ Drive Maxi+ փաթեթների դիմաց տրամադրվելու է համապատասխանաբար 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ եւ 100 ԳԲ ինտերնետ, թե՛ հետվճարային, թե՛ կանխավճարային համակարգում։ Փաթեթների արժեքները մնում են անփոփոխ՝ Drive Mini՝ 3000 դրամ, Drive Midi՝ 5000 դրամ, Drive Maxi՝ 7000 դրամ եւ Drive Maxi+՝ 10 000 դրամ։
«Մենք հետեւողականորեն աշխատում ենք մեր գործող փաթեթների վրա, որպեսզի բարելավենք դրանք ու առավել հարմարավետ եւ շահավետ դարձնենք մեր բաժանորդների համար», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Drive սակագնային փաթեթները տրամադրում են գերարագ ինտերնետ դյուրակիր համակարգիչների եւ WiFi/USB մոդեմների համար։ Անցումը հնարավոր է միայն ինտերնետ սակագնային փաթեթների միջեւ։: