17:24 | 14.02.18 | Նորություններ | 19880

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարելավել է STARTPHONE 10 500 սակագնային պլանի պայմանները

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «STARTPHONE 10 500» սակագնային պլանին բաժանորդագրվելիս 39 000 դրամ կանխավճար վճարելու դեպքում՝ բաժանորդագրության ժամկետը կկազմի 18 ամսվա փոխարեն՝ 12, իսկ 24 ամսվա փոխարեն՝ 18 ամիս:

    «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE 10 500» սակագնային պլանին ավելի կարճաժամկետ բաժանորդագրվելու հնարավորության առաջարկ՝ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունը: Բաժանորդի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետադարձ կապը թույլ է տալիս մշտապես բարելավել ու կատարելագործել ծառայություններն ու դրանց տրամադրման պայմանները՝ դրանք առավելագույնս համապատասխանեցնելով բաժանորդի փոփոխվող կարիքներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    «STARTPHONE 10 500» սակագնային պլանի շրջանակում ֆիքսված 10 500 դրամ ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս բաժանորդը ստանում է 10 000 ՄԲ ինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 50 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ուղարկելու հնարավորություն:

                                 Բաժանորդագրության ժամկետ

    18 ամիս 12 ամիս

    24 ամիս 18 ամիս

    Honor 5C

    Samsung J710

       

    Samsung Galaxy J3 2017

    Honor 6X

    Nokia 5

    Alcatel IDOL 4

    Huawei Y7

    Honor 6C

    Alcatel A5 LED

    Samsung J510

    Samsung J7 Neo

    Samsung A310

       

    Blu Vivo XL2

    Huawei P10 Lite

     

    HTC Desire 830 DS (LTE)

     

    Lenovo K6 Power

     

    CUBOT MAX

     

    Honor 8 Lite

     

    CUBOT CHEETAH 2