17:07 | 18.01.18 | Նորություններ | 5021
Google-ը հայտարարել է, որ առաջիկայում մոբայլ սարքերով որոնումների ժամանակ որպես վարկանշային գործոն կդիտարկի նաեւ կայքի արագությունը:
Speed Update անվանումը ստացած ալգորիթմի օգնությամբ ընկերությունը հաշվի կառնի կայքերի արագությունը՝ դրանք մոբայլ որոնման համակարգում վարկանշավորելուց առաջ:
Հուլիսին նախատեսվող թարմացումը կազդի հարցումների փոքր տոկոսի վրա, բայց հաշվի առնելով Google-ին օրական ուղարկվող հարցումների քանակը՝ դա կարող է էապես ազդել կայքերի վարկանիշների վրա:
Ընկերությունում հավատացրել են, որ փոփոխությունը կվերաբերի միայն ամենադանդաղ կայքերին:
««Արագության թարմացումը» նույն ստանդարտն է կիրառելու բոլոր էջերի համար, անկախ նրանից, թե կայքն ինչ տեխնոլոգիայով է մշակվել: Որոնման նպատակը նախկինի պես հզոր ազդանշան կմնա, այդ իսկ պատճառով նույնիսկ դանդաղ կայքը կարող է վարկանիշի վերին հորիզոնականներում հայտնվել, եթե համապատասխան կոնտենտ ունի»,- նշել են Google-ում:
Նախկինում ընկերությունն արդեն օգտագործել է արագության գործոնը համակարգչով որոնումների ժամանակ, սակայն առաջին անգամ է, որ դա արվում է մոբայլ սարքերով որոնումների ընթացքում: