12:33 | 26.12.17 | Նորություններ | 39303
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պատրաստած տոնական անակնկալի շրջանակում դեկտեմբերի 25-ին նվագախմբի հետ հանդես եկավ իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։
Երիտասարդական նվագախումբն իր նախագծերը կյանքի է կոչում գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետեւողական աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ի դեմս նվագախմբի ունենք կատարողական բարձր արվեստ ներկայացնող երաժիշտներ, ում կատարումների նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն Հայաստանում նրանց մշտական երկրպագուների կողմից, այլեւ՝ երկրի սահմաններից դուրս: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության համար, որի կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ միջազգային ասպարեզում հասակ առած ու լայն ճանաչում ձեռք բերած երաժիշտ կատարողները հավասարը հավասարի են ընդունում երիտասարդական նվագախմբին՝ նրբաճաշակ հայ երկրպագուների առջեւ հանդես գալով համատեղ նախաձեռնություններով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: