18:04 | 21.12.17 | Նորություններ | 35126
Դեկտեմբերի 15-ից U! կանխավճարային ծառայության U!1000, U!1500, U!2000 սակագնային պլանների առկա եւ նոր բաժանորդները նույն ամսավճարի դիմաց վայելում են ինտերնետ ներառումների ավելի մեծ ծավալներ:
«Օրինակ՝ U!1000 սակագնային պլանի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են 1 ԳԲ ինտերնետ նախկին 100 ՄԲ-ի փոխարեն: U!1500 սակագնային պլանի բաժանորդներն ամեն ամիս ստանում են 1.5 ԳԲ ինտերնետ ծավալ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն, իսկ U!2000 սակագնային պլանի բաժանորդները՝ 2 ԳԲ նախկին 1.5 ԳԲ-ի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում:
U!3000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները շարունակում են ստանալ ամսական 3 ԳԲ ինտերնետ ծավալ: