16:30 | 19.12.17 | Նորություններ | 6893

Sevan Startup Summit 2018-ն ընդունում է հայտեր

Sevan Startup Summit 2018-ը, որի տեղի կունենա հուլիսի 22-29-ը՝ Սեւանա լճի ափին, ընդունում է մասնակցության հայտեր:

Ստարտափները կարող են գրանցվել այստեղ, իսկ ներդրողները՝ այստեղ:

Կամավորները, որոնք ցանկանում են միանալ կազմակերպչական թիմին, կարող են դիմել այստեղ:

Ընտրված 100 ստարտափները կմասնակցեն հիմնական եւ ոլորտային մրցույթների, կախված զարգացման փուլից եւ գործունեության ոլորտից։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը $50 հազ. է, որը կարող է աճել։

Սամմիթին դիմած ստարտափները կմասնակցեն Seaside Startup School-ին, որի ընթացքում կստանան գիտելիքներ, որը կօգնի ավելի պատրաստված լինել միջոցառմանը:

Սամիթի 7 օրերի ընթացքում ստարտափները կմասնակցեն թրեյնինգների, որոնք կանցկացվեն տարբեր երկրներից հրավիրված փորձառու մասնագետների կողմից։

2017թ. համաժողովն ունեցել է ավելի քան 2000 մասնակից եւ հյուրեր աշխարհի 23 երկրից։