17:15 | 12.12.17 | Նորություններ | 22216

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Բյուրականի աստղադիտարանին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Բյուրականի աստղադիտարանին:
    
Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը նշել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աստղադիտարանին սկսել է աջակցել 2000-ականների կեսերին՝ զգալի ներդրում կատարելով երեք տարբեր նպատակներով:

«Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչեւ օրս, քանի որ  մասնավոր որեւէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել: Կարծես այն զարթոնք ապրեց: Նախորդ տասնամյակների ընթացքում հսկայական աշխատանք  իրականացրած, սակայն գրեթե չաշխատող դիտակներն սկսեցին աշխատել: 2007թ. սկսվեց 1-մետրանոց դիտակի վերականգնումը: Նվեր ստացած գումարներով վերականգնվեցին 2,6 մ-անոց դիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէ դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ»,- ասել է Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Բյուրականի աստղադիտարանը հավակնում է դառնալ գիտական տուրիզմի խոշոր կենտրոն: