14:33 | 09.11.17 | Նորություններ | 20954

Beeline-ն ամփոփել է ցանցերի արդիականացման արդյունքները

Beeline-ը հայտարարել է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։

Սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում ՝ իր ծավալով եւ ներդրումների չափով։

Ծրագրի շրջանակում ընկերությունը նորացրել է երկրի բոլոր բազային կայանների սարքավորումները, բազմապատկել է բջջային ցանցերի թողունակությունն ու ծածկույթը։

Մասնավորապես, 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքներում, իսկ Երեւանում ցանցի ծածկույթն ավելացել է 30 %-ով։ 4G ցանցում 60 Մբ/վրկ-ով բարձրացել է տվյալների փոխանցման արագությունը։

Beeline-ի երրորդ սերնդի ցանցը նույնպես ընդլայնվել է եւ այժմ դրա ծածկույթը հասանելի է Հայաստանի բնակչության 82%-ին։

«Մեծ սիրով հայտարարում եմ Հայաստանի ողջ տարածքում Beeline-ի բջջային ցանցի արդիականացման ծրագրի հաջող ավարտի մասին։ Մեր առջեւ դրված էր հավակնոտ նպատակ, որը վերաբերում էր մի ամբողջ երկրի եւ հարյուր հազարավոր մեր բաժանորդների։ Նրանցից յուրաքանչյուրի համար մեր ծառայություններն այժմ դարձել են ավելի ժամանակակից, արագ ու որակյալ, եւ մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ եւ հարմար», - ասել է Հայաստանում Beeline-ի գխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Արիականացումից հետո Beeline-ի 2G ցանցի ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակչության 98,6%-ը։