11:44 | 31.10.17 | Նորություններ | 5986
WhatsApp-ը հայտարարել է, որ այսուհետ հնարավորություն կընձեռի բոլորի կողմերի համար ջնջել եւ չեղարկել հաղորդագրությունները՝ դրանք ուղարկելուց հետո:
Օգտագործողները հնարավորություն կունենան ջնջել հաղորդագրությունները դրանք ուղարկելուց հետո 7 րոպեի ընթացքում:
Գործառույթը կաշխատի միայն այն դեպքում, եթե թե՛ ուղարկողը եւ թե՛ ստացողն ունենան WhatsApp-ի վերջին տարբերակը: Այն հասանելի կլինի արդեն այս շաբաթվա ընթացքում:
Հաղորդագրությունը ջնջելու համար «Ջնջել» կոճակի կողքին կավելանա «Ջնջել բոլորի համար» կոճակը:
Այնուամենայնիվ, WhatsApp-ը զգուշացրել է, որ հաղորդագրության ջնջելու պրոցեսում սխալ առաջանալու դեպքում չի ծանուցելու այդ մասին: Բացի այդ, ստացողը կարող է հաղորդագրությունը կարդալ մինչեւ ջնջելը: