15:09 | 24.10.17 | Նորություններ | 22677

Beeline-ը ակցիա է գործարկել Աբովյան 21-ի գրասենյակում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի անցկացման մասին։

Աբովյան 21 հասցեում գտնվող Վաճառքի եւ սպասարկման գրասենյակում հոկտեմբերի 25-27 ներառյալ առաջին 100 հաճախորդները ցանկացած սմարթֆոն գնելիս կստանան «Բրոնզ», «Արծաթ», «Ոսկի»  կարգի գեղեցիկ համարները 50 տոկոս զեղչով գնելու հնարավորություն։

«Մեր կենտրոնական Վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկը, որը գտնվում է Աբովյան 21 հասցեում, որոշել է իր հաճախորդներին մատուցել հաճելի անակնկալ։ Այս երեք օրվա ընթացքում նրանք, ովքեր կօգտվեն մեր պարզ եւ հարմար պայմաններով սմարթֆոն գնելու առաջարկից, կստանան նաեւ հնարավորություն 50 տոկոս զեղչով ձեռք բերել մեր գեղեցիկ համարները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: