11:59 | 13.10.17 | Նորություններ | 4745

Ջոն Մալկովիչը հյուրընկալվել է «Թումո»-ում

Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը հոկտեմբերի 12-ին այցելել է  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

«Թումո»-ի սաները մուտքի մոտ հյուրին դիմավորել են նրան պատկերող դիմակներով Նմանատիպ դիմակներ առկա էին նաեւ «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմի ազդագրի վրա:

Դերասանը շրջել է «Թումո»-ի սրահներում, ծանոթացել կենտրոնի կրթական ծրագրերին:

Այցելության ընթացքում «Թումոյի» «Թմբա-թա» խումբը դերասանին նվիրել է երաժշտական կատարում։

Մալկովիչը զրուցել է երեխաների հետ, պատասխանել նրանց հարցերին: