11:02 | 12.10.17 | Նորություններ | 21295

Beeline-ի աջակցությամբ ավարտվել է լուսանկարների թվայնացման նախագիծը

Հայաստանում Beeline-ը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը հայտարարել են «Արմենպրես»-ի ֆոտոարխիվի 10 հազ. լուսանկարի թվայնացման իրականացման մասին։

Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակում գործարկված history.armenpress.am կայքում։

«Այս ծրագրի ավարտը նշանակում է, որ լայն հանրություն համար արդեն հասանելի են մեր երկրի պատմության մեկդարյա վկայությունները։ Սա կարեւոր աշխատանք էր պատմության պահպանման եւ ուսումնասիրության տեսակետից։ Շատ խորհրդանշական է, որ անցյալի պահպանման համար օգտագործվել են ապագայի տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ մեզ բոլորիս հաջողվել է պահպանել կապն անցյալի հետ եւ միեւնույն ժամանակ վստահ քայլել առաջ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։