17:23 | 02.10.17 | Նորություններ | 24387

Beeline-ի աջակցությամբ համայնքների զարգացմանը նվիրված ծրագիր է մեկնարկում

Այսօր մեկնարկել է Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի եւ PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների զարգացմանը՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները:

Ծրագրին իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ TSD ընկերության հայաստանյան գրասենյակը:

Մասնակիցները լուսանկարելու են իրենց համայնքների խնդիրները եւ PicsArt հավելվածի միջոցով պատկերելու են այդ խնդիրների լուծումները: Նկարները տարածվելու են սոցիալական ցանցերում՝ համապատասխան հեշթեգերով, որից հետո կազմակերպվելու է նկարների ցուցահանդես:

«Beeline-ի համար այս ծրագիրն արժեքավոր է մի քանի պատճառով։ Նախ, որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն՝ մենք ամեն կերպ խրախուսում ենք երիտասարդության շրջանում թվային տեխնոլոգիաների տարածումը։ Բացի այդ, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք ուրախ ենք, որ նոր սերունդն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաները մեր երկրում կյանքն ավելի լավը դարձնելու համար»,-նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտություններն, այլեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը հրավիրել համայնքում առկա խնդիրների վրա: