ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ ս.թ. հոկտեմբերի 2-ը ներառյալ կարելի է նախապես պատվիրել iPhone 8 կամ iPhone 8 Plus սմարթֆոնները:

Նախնական պատվերը կատարելու համար հարկավոր է տեղադրել պատվերն առցանց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն:

iPhone 8-ի գինը 459 900 դրամ է, իսկ iPhone 8 Plus-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, եւ թե՛ ապառիկ եղանակով:

«Վերջերս տեղի ունեցած` iPhone 8 եւ iPhone 8 Plus սմարթֆոնների շնորհանդեսը մեծ իրադարձություն էր Apple բրենդի սիրահարների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն հնարավորություն է տալիս ձեռք բերել այս հեռախոսները՝ նախնական պատվերի հնարավորությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: