13:22 | 26.09.17 | Նորություններ | 17291

    Beeline-ի անսահմանափակ ֆիքսված ինտերնետը հասանելի է մարզերի բնակիչներին

    Beeline-ը հայտարարում է մարզերի բնակիչների համար մշակված «2Mix» եւ «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք թույլ են տալիս միաժամանակ օգտվել ֆիքսված եւ բջջային ինտերնետ կապերից:

    Ֆիքսված ինտերնետն այդ փաթեթների շրջանակում տրամադրվում է նոր սերնդի անլար ցանցի միջոցով, որը թույլ է տալիս որակյալ եւ կայուն ինտերնետ կապ ապահովել հեռավոր մարզերում:

    Միանալով «2Mix» կամ «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթներից որեւէ մեկին, բաժանորդները կստանան անսահմանափակ խոսելաժամանակ բջջային ցանցի ներսում, բջջային ինտերնետ եւ անսահմանափակ ֆիքսված ինտերնետ անլար ցանցի միջոցով՝ սկսած 3990 դրամից:

    «Մեզ համար կարեւոր է, որ մեր պարզ եւ հարմար ծառայությունները մարդկանց համար հասանելի լինեն նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյուններում: Մեր ժամանակներում ինտերնետն անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել շատ խնդիրներ՝ կապված թե՛ աշխատանքի, թե՛ ուսման հետ եւ այդպիսով դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։