11:45 | 19.09.17 | Նորություններ | 3929
Գործարկվել է CityNabz մոբայլ հավելվածը, որի միջոցով հնարավոր է տեղեկանալ Երեւանում ընթացող տարատեսակ միջոցառումների մասին:
Ogma Applications ընկերության կողմից մշակած անվճար հավելվածը հասանելի է iOS եւ Android համակարգերի համար:
Itel.am-ին ընկերությունում տեղեկացրել են, որ հավելվածում ներկայացված են Երեւանի շուրջ 200 մշակութային օջախների, ակումբների, փաբերի, կինոթատրոնների, սպորտային համալիրների, կրթական եւ այլ հաստատությունների իրադարձությունները:
Միջոցառումներ տրամադրող կազմակերպություններն ըստ դասակարգման տեղակայված են Explore բաժնում, գրանցված բոլոր կազմակերպությունները` Hosts բաժնում, իսկ վերջիններիս կողմից կազմակերպած միջոցառումները` Events բաժնում: Billboards բաժինն էլ նախատեսված է ամենապահանջված միջոցառումների համար: