16:16 | 12.09.17 | Նորություններ | 19681

    Ներկայացվել է Viva 9500 նոր սակագնային պլանը

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ Viva 9500» սակագնային պլանը:

    Այն ներառում է ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթ, առավել շատ խոսելաժամանակ ցանցի ներսում եւ դեպի ՀՀ այլ ցանցեր, ինչպես նաեւ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա եւ Կանադա զանգեր կատարելու հնարավորություն:

    «Viva 9500» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի՝ 19000 ՄԲ ծավալով փաթեթը, նախատեսված է շարժական ինտերնետից առավել շատ օգտվող բաժանորդների համար:

    «Viva 9500» սակագնային պլանն առաջարկում է ծառայությունների հետեւյալ փաթեթները.

      «Viva 9500»
    9500 րոպե    դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա
    19 000 ՄԲ ինտերնետ
    450 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա
    450 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

    «Բաժանորդները պետք է ստանան իրենց անհրաժեշտ ծառայություններն այն ծավալով, որն առավելագույնս համապատասխանում է հաղորդակցման նրանց պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ծառայությունների հիմքում հենց այս մոտեցումն է: «Viva 9500» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք մշտապես օգտվում են շարժական ինտերնետից, կատարում զանգեր ցանցի ներսում եւ դեպի այլ ցանցեր, ներառյալ՝ միջազգային տարբեր ուղղություններով: Վերը նշված  ծառայությունները համադրված են մեկ փաթեթում, ինչը մեր բաժանորդների համար առավել դյուրին է դարձնում բջջային հաղորդակցման ծախսերի կառավարումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: