14:32 | 08.09.17 | Նորություններ | 24262

    Beeline-ն արդիականացնում է հեռախոսային ցանցը Արագածավան գյուղում

    Beeline-ը հայտարարում է Արագածավան գյուղում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման  աշխատանքների մեկնարկի մասին:

    Ծրագրի ավարտից հետո համայնքի բնակիչներին հասանելի կլինի բարձր որակի թվային ֆիքսված հեռախոսակապ եւ մինչեւ 10 Մբ/վրկ արագությամբ ADSL ինտերնետ:

    «Beeline-ը Հայաստանում չի դադարեցնում երկրի տարածքում իր ցանցերի արդիականացման աշխատանքները: Մենք հետեւողականորեն շարժվում ենք դեպի մեր վերջնական նպատակը՝ որպեսզի մեր բոլոր բաժանորդները ունենան ժամանակակից կապի բոլոր առավելություններից օգտվելու հնարավորություն: Վստահ եմ, որ բարձր որակի հեռախոսակապի եւ ինտերնետի շնորհիվ Արագածավան գյուղի բնակիչների կյանքը կդառնա ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

    Ցանցի արդիականացման աշխատանքներն Արագածավանում նախատեսվում է ավարտել մինչեւ հոկտեմբերի 15-ը: