15:23 | 04.09.17 | Նորություններ | 6165

    ՀՀ-ն մասնակցում է Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին

    ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցում է սեպտեմբերի 4-6-ը Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին:

    Համաժողովը նպատակաուղղված է կառավարությունների միջեւ ենթակառուցվածքների, գործարարության եւ ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

    Միջոցառման շրջանակում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձեւաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:

    Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին եւ «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»:

    Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտեւի մեկ շաբաթ եւ հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա եւ ապագա «խելացի քաղաք» նախագծերին: