11:44 | 17.08.17 | Նորություններ | 8800

TSD-ն երկու նոր մոբայլ խաղ է գործարկել

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը երկու մոբայլ խաղ է գործարկել՝ Carrot Thief եւ Viking sail:

Carrot Thief խաղը հասանելի է iOS եւ Android սարքերի համար: Խաղի գլխավոր հերոսը ճագարն է, որը պետք է գազարներ հավաքի, միավորներ վաստակի եւ հաղթահարի խոչընդոտները՝ հաջորդ մակարդակ անցնելու համար:

Խաղը բաղկացած է տարբեր բարդությամբ 30 աշխարհներից։ Կիրառված նոր գործիքի օգնությամբ խաղասերները հնարավորություն ունեն երեւակայության եւ տրամաբանության շնորհիվ ստեղծել սեփական աշխարհները եւ կիսվել դրանցով ընկերների հետ։ Այն ունի հանելուկային տարրեր, որոնք փոխում են խաղի ընթացքը՝ ստեղծելով նոր իրականություն:

Viking sail խաղը եւս կարելի է ներբեռնել AppStore-ից եւ Google Play-ից:

Վիկինգներին առջեւում կարեւոր առաքելություն է սպասվում, իսկ ճանապարհին՝ բազմաթիվ խոչընդոտներ։ Խաղալու համար անհրաժեշտ է հավաքել բոլոր ուժերը եւ փչել նավակի վրա, որի շնորհիվ նավը կսկսի ավելի արագ ընթանալ, իսկ նավարկելուն զուգահեռ՝ խաղացողը հնարավորություն կունենա վայելելու վիկինգների պատմական վայրերը: Նավին հետապնդում է ամենամեծ վտանգը՝ հսկա ու զարհուրելի հրեշը: Հարկավոր է խույս տալ նրանից եւ առաջ շարժվել՝ հավաքելով ավելի մեծ արագություն: Որքան առաջ գնաս, այդքան նավարկության համար ավելի մեծ հնարավորություններ կբացվեն քո առջեւ: Փչելուց հոգնելու դեպքում հնարավոր է անցնել ավտոմատ ռեժիմի եւ նավը վարել հեռախոսի սենսորներով: