11:14 | 09.08.17 | Նորություններ | 8068
Instagram-ը սկսել է թեստավորել համատեղ ուղիղ եթերների իրականացման գործառույթը, ինչը հնարավորություն կտա օգտատերերին հեռարձակման ընթացքում հյուր ավելացնել:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ դա հնարավոր կլինի անել հավելվածի ներքեւի աջ մասում սեղմելով համապատասխան կոճակը, ինչից հետո էկրանը կբաժանվի երկու մասի: