10:48 | 07.08.17 | Նորություններ | 6576

Facebook Stories-ը շուտով հասանելի կլինի նաեւ վեբ տարբերակով

Facebook-ը սկսել է թեստավորել ինքնաոչնչացվող ֆայլերի Stories ծառայությունը սոցցանցի վեբ տարբերակի համար:

TechСrunch-ի փոխանցմամբ՝ վեբ տարբերակում Stories-ը հասանելի կլինի ոչ թե էկրանի վերեւի հատվածում, այլ աջ անկյունում:

Facebook-ում հաստատել են լուրը եւ հայտարարել, որ Stories-ը շուտով հասանելի կլինի վեբ օգտատերերի մեծ մասին:   

Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Facebook Stories-ը հասանելի կլինի նաեւ ոչ ընկերներին:


Stories-ը հնարավորություն է տալիս հրապարակել լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք կջնջվեն հրապարակումից 24 ժամ անց:  Stories ձեւաչափն առաջինը ներդրել է Snapchat մեսենջերը:

Ներկայում նմանատիպ՝ WhatsApp Stories ինքնաոչնչացվող ֆայլերի ծառայությունից օգտվողների թիվն անցնում է օրական 250 մլն օգտագործողի սահմանը: Օրական նույնքան՝ 250 մլն մարդ է օգտագործում Instagram Stories-ը, եւ 166 մլն մարդ՝ Snapchat-ը:  Թե որքան մարդ է օգտվում Facebook Stories-ից, հայտնի չէ: