Adobe ընկերությունը 2020թ. ամբողջովին կդադարեցնի Flash Player տեխնոլոգիայի սպասարկումը:
Ընկերությունը հայտարարել է, որ նախաձեռնությունը հավանության է արժանացել Apple-ի, Facebook-ի, Google-ի, Microsoft-ի եւ Mozilla-ի կողմից: Վերջիններս պատրաստ են իրենց պրոդուկտներում հրաժարվել Flash-ի կիրառումից եւ մտադիր են ծրագրավորողներին մոտիվացնել կոնտենտի մատուցման այլ ֆորմատներ ընտրել, օրինակ՝ HTML5 կամ WebGL:
Flash տեխնոլոգիան ծրագրավորողներն օգտագործում են վեբ եւ մոբայլ հավելվածներ, խաղեր պատրաստելու, ինչպես նաեւ դիտարկիչում (Web browser) մուլտիմեդիա ֆայլերի ցուցադրման համար:
«Flash-ի շուրջ զարգացել են ամբողջ արդյունաբերություններ: Այնպես որ կշարունակենք այն «պահել» մինչեւ 2020թ. ավարտը, մինչեւ բոլոր ընկերություններն ու օգտագործողները հասցնեն անցնել այլ տեխնոլոգիաների»,- նշել են Adobe-ում: