09:29 | 20.07.17 | Նորություններ | 29348

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կշարունակեն ավտոկայանատեղի համար վճարել sms-ով

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հաշվի առնելով sms հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող՝ վճարման ծառայության հանրային կարեւորությունը, շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել՝ վերանայված ձեւաչափով:  

    «ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ իրավասու մարմինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է»,- ասված է հաղորդագրությունում:
             
    Ընկերությունում հիշեցրել են, որ խնդրի հանգուցալուծումն ընտրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Երեւանի քաղաքապետարանի եւ գործընթացին մասնակցող բոլոր կողմերի միջեւ քննարկումների արդյունքում: