11:44 | 12.07.17 | Նորություններ | 25284
Beeline-ը տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որեւէ փոփոխություն չի կատարվել։
«Ընկերությունը նաեւ հանդես չի եկել որեւէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձեւի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու։
Beeline-ը՝ ցանկացած այլ օպերատորների պես, տրամադրում է միայն տեխնիկական հնարավորություններ, որպեսզի բաժանորդները կարողանան հեռախոսի միջոցով հեշտությամբ վճարել կայանատեղի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն օրերս հայտարարեց՝ օգոստոսի 1-ից ավտոկայանատեղի համար sms հաղորդագրության միջոցով 1 ժամվա կայանման համար գանձվող գումարը կկազմի 149 դրամ՝ նախկին 100-ի փոխարեն, իսկ մեկ օր կայանման համար նախկին 500 դրամի փոխարեն կգանձվի 748 դրամ: