08:59 | 30.06.17 | Նորություններ | 34360

Հավաստագրեր են ստացել VivaStart-ի շրջանավարտները

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները:

Ընկերությունը վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տվել տարբեր բուհերի ուսանողներից ձեւավորված հերթական խմբին: 21 ուսանող նախ մասնակցել է տեսական դասընթացների, ապա՝ երկամսյա ժամանակահատվածում  մասնագիտական հմտություններն ու ստացած գիտելիքներն ամրապնդել է մայրաքաղաքում եւ հանրապետության տարբեր մարզերում գործող սպասարկման կենտրոններում:

«VivaStart»-ն իրականացվում է 2015 թվականից: Կարեւոր համարելով բաժանորդների գոհունակությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթական այս ծրագրով մասնագիտական գիտելիքներ եւ գործնական հմտություններ է փոխանցել 124 ուսանողի:

«Անկախ աշխատավայրից կամ զբաղեցրած պաշտոնից՝ յուրաքանչյուրը պետք է հիշի, որ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է: Որքան քաղաքակիրթ լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործում է կառավարման այդ մոդելը. աշխատանքային շփման հիմքում կա հարգանք եւ աջակցելու պատրաստակամություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 12 տարի համագործակցում է տարբեր բուհերի հետ՝ ուսանողությանը փոխանցելով իր փորձնը: VivaStart-ի շրջանավարտներից 12-ն աշխատանքի են անցել ընկերությունում: