12:52 | 28.06.17 | Նորություններ | 33768

    Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Հուսո առագաստ 2017» փառատոնը

    Հայաստանում Beeline-ը՝ «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ, հայտարարում է «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային  փառատոնի անցկացման մասին:

    Փառատոնը տեղի կունենա հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից «Վիշապ» լողափում:

    «Արդեն երկրորդ տարին է, ինչ Beeline-ը մեծ սիրով աջակցում է այս փառատոնի ացնկացմանը, որը ոչ միայն նպաստում է հեղինակային երգի տարածմանը, այլ նաեւ տոն է պարգեւում հեղինակային երգի սիրահարներին։ «Հուսո առագաստը», որն այս տարի դուրս է եկել Հայաստանի սահմաններից, թույլ է տալիս հայտնաբերել տաղանդավոր սկսնակ հեղինակ-կատարողների, խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը եւ նոր հեռանկարներ բացել նրանց առջեւ։ Բացի այդ, այն առանձնահատուկ մշակութային միջավայր է ստեղծում երկրում եւ օգնում է կյանքը փոխել դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

    Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հուլիսի 7-ը լրացնել առցանց հայտը եւ bardfest2017armenia@gmail.com հասցեին ուղարկել հեղինակային մեկ երգ (mp3 ձեւաչափով), դրա տեքստը եւ մեկ լուսանկար։ Պարտադիր է, որ հայտատուն ներկայացնի իր հեղինակային երգը եւ անձամբ հանդես գա կիթառի կատարմամբ։

    Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում: