13:13 | 23.06.17 | Նորություններ | 22513

Խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կհիմնվեն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ հիմնելու ուղղությամբ:

«Ներկայում ինտենսիվ ծրագիր ենք իրականացնում նաեւ բանակում լրացուցիչ ուսման կազմակերպման նպատակով: Աշխատանքներ են տարվում խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ հիմնելու ուղղությամբ, որպեսզի զինծառայողները հնարավորություն ունենան ՏՏ ոլորտում նախնական պատրաստություն անցնել: Եթե լինեն շահագրգիռ գործընկերներ մյուս ոլորտներում եւս, որոնք կկարողանան նման փոքր ուսումնական կենտրոններ հիմնել, փոխշահավետ կլինի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարն ընդգծել է, որ բանակում լրացուցիչ կրթություն ապահովելու դեպքում կազմակերպություններն անընդհատ թարմացվող անձնակազմի բազա կարող են ունենալ: