11:47 | 20.06.17 | Նորություններ | 8572

    Sevan Startup Summit-ի շրջանակում 3 թիմի համար կորպորատիվ ոճ կձեւավորվի

    Digital Factory ընկերությունը կզբաղվի Sevan Startup Summit 2017-ի մասնակից 3 թիմերի բրենդինգով։

    Ստարտափների համար կստեղծվի լոգո եւ կորպորատիվ ոճ, որը կնպաստի նորաստեղծ ստարտափի ճանաչելիությանը։ Թիմերը կընտրվեն ընկերության կողմից։

    «Մեր հիմնադիրների թիմը միշտ ցանկություն է ունեցել աջակցել սկսնակ հեռանկարային ընկերություններին՝ բարձրացնելով նրանց՝ հաջողության հասնելու հավանականությունը, ինչը կարելի է անել մրցունակ լոգոյի եւ կորպորատիվ ոճի միջոցով։ Կարծում ենք՝ Sevan Startup Summit-ը հենց այն միջոցառումն է, որի մասնակիցներին մեր աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ մենք էլ հնարավորություն կստանանք հիանալի նախաձեռնության մասնիկը դառնալ»,- նշել է Digital Factory-ի համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանը:

    Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվելու է հուլիսի 24-ից 31-ը՝ Սեւան ազգային պարկում։