17:48 | 14.06.17 | Նորություններ | 18878
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները վարպետության դասընթաց են անցկացրել միջպետական ճանապարհի Երեւան-Գյումրի հատվածում տեղակայված, արեւային էներգիայով սնվող հիմնական երկու կայանի տարածքում:
Գյումրիի «Ֆոտոն» վարժարանն այն ավագ դպրոցներից է, որն ընդգրկված է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրում եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան յուրացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում առարկան դասավանդող ուսուցիչների եւ աշակերտների համար: Տեսական գիտելիքներն ամրապնդելու եւ գործնական հմտություններ փոխանցելու նպատակով, մասնագետները լսարանային դասընթացներից հետո կազմակերպում են շրջայցեր:
«Տեխնոլոգիաների զարգացման դարում ժամն ակնթարթի պես է անցնում: Ամեն օր կարող են ներկայացվել նոր պահանջներ: Պետք է մշտապես պատրաստ լինել նոր լուծումների: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինեն նորարարութունը, պահանջարկը, պատասխանատվությունը, բայց ոչ՝ սպառողական մոտեցումը: Արեւային էներգիայով սնվող այս կայանները նման մոտեցման արդյունք են: Այն, ինչ քաղում եք դասընթացներից՝ հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերության կուտակած ավելի քան տասնամյա փորձն է: Գնահատեք այն, շարունակաբար զարգացրեք ձեր միտքը եւ եղեք պատասխանատու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: