17:24 | 13.06.17 | Նորություններ | 12523

    Beeline-ը երկրորդ անգամ դարձել է Գաֆէսճեան կենտրոնի կորպորատիվ անդամը

    Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երկրորդ անգամ Beeline-ին շնորհել է կորպորատիվ անդամակցություն:

    Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին է հանձնել «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում մանկական ու երիտասարդական կրթական ծրագրերը հովանավորելու համար:

    Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նաեւ հատուկ շնորհակալագիր է հանձնել Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը փոխարդյունավետ եւ երկարաժամկետ համագործակցության համար:

    2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում Beeline-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում կենտրոնում իրականացվել է հինգ ծրագիր:

    «Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել իմ եւ Ընկերության աշխատակիցների անունից կորպորատիվ անդամակցության կարգավիճակին արժանանալու համար: 2011 թ.-ից ի վեր համագործակցում ենք Կենտրոնի հետ եւ երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ այստեղ պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: Հայաստանում Beeline-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: