09:26 | 13.06.17 | Նորություններ | 12027

Հայաստանը VEON-ի համար դարձել է FMC-ի վերաբերյալ գիտելիքների կենտրոն

Հայաստանը VEON (նախկինում՝ Vimpelcom) հոլդինգի համար դարձել է FMC (fixed mobile convergence) կոնվերգենտ արտադրանքի մասին գիտելիքների կենտրոն:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում պատմել է VEON-ի «Եվրասիա» խմբի գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը:

«Մենք առաջինն էինք Եվրասիայում, որը FMC արտադրանք գործարկեց Հայաստանում: Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայում FMC-ն արդեն հաղորդակցության ծառայությունների սպառման ամենահայտնի ձեւն է՝ երբ նույն մատակարարից գնում ես թե՛ ֆիքսված ինտերնետ, թե՛ բջջային կապ, թե՛ հեռուստատեսություն:

Իսկ զարգացած երկրներում շատ են տարաձայնությունները՝ արդյոք այս մոդելը կաշխատի՞, թե՞ ոչ: Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում մոդելը լավ աշխատում է: Մենք այժմ ունենք մոտավորապես 40% ֆիքսված ինտերնետի վաճառք Հայաստանում. դա FMC արտադրանք է, որը ցույց է տալիս լավ արդյունքներ, կրճատում է արտահոսքը, ավելացնում է հավատարմությունը»,- ասել է Միխայիլ Գերչուկը: