Հայ հիմնադիրներ ունեցող GMobile ընկերության մշակած HelloSIM-ը միջազգային ճանապարհորդական կանխավճարային SIM քարտ է, որն առաջարկում է ցածր սակագներ աշխարհի ավելի քան 200 երկրում:
Այսօր մեկնարկած Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Գեղեցիկ Գաբրիելյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ Hello Sim-ի առաջարկած սակագները ռոումինգի ստանդարտ սակագների համեմատ 10 անգամ ավելի ցածր են:
Քարտն առաջարկում է զանգերի, ինտերնետի, sms եւ այլ մոբայլ ծառայություններ: