14:50 | 26.05.17 | Նորություններ | 18175

Beeline-ի մինչեւ 100 Մբ/վ ինտերնետը հասանելի է Աբովյանում եւ Արտաշատում

Beeline-ն ավարտել է Աբովյանում, Արտաշատում, ինչպես նաեւ Նորագյուղ եւ Ոստան համայնքներում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքները:

Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այդ բնակավայրերի բնակիչներին հասանելի է դարձել 100 Մբ/վ արագությամբ ինտերնետը:  

Նոր տեխնոլոգիայով մատուցվող ինտերնետն ապահովում է մինչեւ 20 անգամ բարձր ֆիքսված ինտերնետի արագություն, քան տրամադրվում էր նշված բնակավայրերի բնակիչներին նախքան ցանցի արդիականացումը:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Աբովյանում եւ Արտաշատում, ADSL  տեխնոլոգիայի արդիականացման արդյունք է. միայն այստեղ արագությունը մի քանի անգամ բարձր է,  եւ, փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի միջոցով: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին եւ վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Ես շնորհավորում եմ մեր նոր եւ գործող ֆիքսված ինտերնետի բաժանորդներին`  ծառայությունների նոր որակի կապակցությամբ եւ ուզում եմ ասել, որ Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: