13:08 | 24.05.17 | Նորություններ | 3235

Նախարարը մասնակցել է ՁԻՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Նախօրեին տեղի է ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:

Նիստի շրջանակում հաստատվել է խորհրդի վերջնական կազմը՝ 10 անդամով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խորհրդի նորանշանակ անդամներին ներկայացրել է 2016թ. գործունեության արդյունքները, գրանցած հաջողությունները:

Քննարկվել են նաեւ 2017թ. ծրագրերը, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները: