10:29 | 19.05.17 | Նորություններ | 13714

«Ռոստելեկոմ»-ն Ամասիայում համակարգչային դասընթացներ է կազմակերպում

Ամասիայում մեկնարկել է Азбука Интернета («Ինտերնետի Այբբենարան») խորագիրը կրող առաջին դասընթացը միջին եւ բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

Սա երկրորդ դասընթացն է, որ անցկացվում է հայերեն. առաջինը մեկնարկել է Ալավերդի քաղաքում։

Դասընթացները «Ռոստելեկոմ»-ն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ համագործակցության շրջանակում:

«Ամասիայում դասընթացները շարունակական բնույթ կկրեն, քանի որ գրանցվել ցանկացողները շատ են, մինչդեռ ծրագրի արդյունավետության համար նպատակահարմար է խմբում ընդգրկել առավելագույնը 10 մասնակցի։ Բոլոր ցանկացողները գրանցվում են՝ նաեւ հետագայում կազմակերպվելիք դասընթացներին մասնակցելու համար։ Գրանցվածների թվում են ինչպես մանկավարժներ, ինժեներներ, այնպես էլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, այլ մասնագետներ, ինչը միանշանակ խոսում է դասընթացի կարեւորության եւ առկա պահանջարկի մասին»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը։