11:13 | 16.05.17 | Նորություններ | 3808

Գործարկվել է «Իդրամ վիրտուալ» ինտերֆեյսը

«Իդրամ» վճարային համակարգը գործարկել է նոր ինտերֆեյս՝ virtual.idram.am հասցեով, որը նախատեսված է կոմունալ վճարումներն առավել հարմար իրականացնելու համար:

««Իդրամ վիրտուալ» հարթակում գրանցումը կատարվում է բջջային հեռախոսահամարով եւ բանկային քարտի կցմամբ: Գրանցվելով «Իդրամ վիրտուալ» հարթակում՝ օգտատերն իր «Իդրամ» հաշվին կցում է ՀՀ բանկերի կողմից թողարկված ArCa, MasterCard, VISA կամ American Express բանկային քարտ, որով էլ իրականացնում է կոմունալ վճարումները»,- ասված է հաղորդագրությունում:

«Իդրամ» համակարգի արդեն իսկ գրանցված օգտատերերը նոր ինտերֆեյսից կարող են օգտվել առանց լրացուցիչ գրանցման՝ օգտագործելով իրենց արտոնագրված բջջային հեռախոսահամարը եւ գաղտնաբառը:

«Իդրամ վիրտուալ»-ի «Ծառայություններ» բաժնից կարելի է մեկ կոճակի հպումով անցում կատարել «Իդրամ» համակարգի հիմնական կայք՝ www.idram.am եւ օգտվել վճարումների ու դրամական փոխանցումների հարյուրավոր ծառայություններից: Դեպի նոր ինտերֆեյս՝ virtual.idram.am, հղումն առկա է նաեւ www.idram.am կայքում: