12:16 | 12.05.17 | Նորություններ | 15046

Discovery Science-ն ու Ucom-ը մրցույթ են հայտարարում

Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքը՝ Ucom ընկերության հետ համագործակցությամբ, բարձր դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու երիտասարդ նորարաների մրցույթին եւ պայքարելու գլխավոր մրցանակի համար, որը նախատեսում է ճամփորդություն Ամստերդամ եւ այցելություն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:

Նիդեռլանդներ կմեկնի այն մասնակիցը, որը «Ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով են ապագայում մարդիկ հաղորդակցվելու» հարցին կտա ամենայուրօրինակ եւ հետաքրքիր պատասխանը:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 10-ը ներառյալ՝ discovery@ucom.am հասցեով:

Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 16 տարեկան բոլոր բարձր դասարանցիները:

Հարկավոր է լրացնել մասնակցության հայտը եւ ներկայացնել վառ գաղափարներ այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում: Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային հայտեր, յուրաքանչյուր խմբում՝ մինչեւ 4 մասնակից:

Մասնակիցներն իրենց գաղափարները կարող են ներկայացնել հետեւյալ որեւէ ձեւաչափով՝ տեսանյութ, եռաչափ (3D) մոդել, գծագիր, պրեզենտացիոն ֆայլ՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով: Այլ սահմանափակումներ չեն կիրառվում:

«Գիտությունն ամենուր շրջապատում է մարդկանց. նույնիսկ ամենասովորական առարկաներն իրենց մեջ շատ նոր ու հետաքրքիր գիտելիքներ են պարունակում: Discovery Science-ը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս բացահայտել այդ գիտելիքները եւ այժմ նաեւ օգնում է երիտասարդ տաղանդներին կայանալ գիտության ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք համարձակ գաղափարների եւ հույս ունենք, որ Discovery Science-ի հաղորդումները կոգեշնչեն մասնակիցներին եւ նրանց ավելի կմոտեցնեն հաղթանակին»,- ասել է Հյուսիսարեւելյան Եվրոպայում Discovery Networks-ի փոխնախագահ, տարածաշրջանային ղեկավար Աննա Պաքը:

«Ucom ընկերությունը մի շարք նախագծեր է իրականացնում Հայաստանում, օրինակ, ինժեներական մտքի զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ մեր երկրում ծնվել են այնպիսի ուղեղներ, ովքեր առաջ են անցել իրենց ժամանակից եւ իրենց պատկերացումներում կերտել են այս պահին գիտաֆանտաստիկ թվացող մի ապագա, որն ընդամենը մի քանի դար հետո կդառնա իրականություն»,- նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: