13:30 | 04.05.17 | Նորություններ | 16098

Արծվիկն այցելել է Աշտարակի «Արմաթ» լաբորատորիա

Եվրատեսիլ 2017-ում Հայաստանի պատվիրակ Արծվիկն Աշտարակի այցելել է 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաներին, հաղորդում է Ucom ընկերությունը:

«Շատ բաներում ենք հմտացել, իսկ ներկա պահին նախապատրաստվում ենք կարեւոր մրցույթի, որի համար պատրաստել ենք ռոբոտ», - ասել «Արմաթ»-ի սան Աննա Գրիգորյանը:  

«Մեր ռոբոտը, որը զրոյից ինքնուրույն ենք պատրաստել, հատուկ տարածության մեջ պետք է շարժվի եւ առարկաներ հավաքի: Մեծ մասն արված է, ծրագրային որոշ շտկումների կարիք կա միայն», - հավելել է լաբորատորիայի սան Աշոտ Թառումյանը: