11:30 | 14.04.17 | Նորություններ | 12155

Dasaran-ը պարգեւատրել է նոր սերնդի դպրոցներին

Ապրիլի 13-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի է ունեցել «Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանշավորման մրցույթի ամփոփման ու մրցանակաբաշխության արարողությունը:

Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի ու Արցախի կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության եւ Dasaran կրթական ծրագրի համատեղ ջանքերով:

«Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման եւ Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը, ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունն առավել թափանցիկ եւ վերահսկելի դարձնելուն:

Մրցույթի շրջանակում 71 դպրոց պարգեւատրվել է տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով եւ պատվոգրերով:

Հայաստանյան եւ արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունը դրսեւորել են՝

Կոտայքի մարզ, ք. Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց,
Շիրակի մարզ, ք. Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց,
Շիրակի մարզ, գ. Հայրենյացի միջնակարգ դպրոց,
Կոտայքի մարզ, գ. Զորավանի միջնակարգ դպրոց,
Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամաբակի հիմնական դպրոց,
Արագածոտնի մարզ, գ. Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան հիմնական դպրոց,   
Ասկերանի շրջան, գ. Նորագյուղի միջնակարգ դպրոց: