15:52 | 06.04.17 | Նորություններ | 14925

Beeline-ը գործարկում է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայությունը

Beeline-ը հայտարարել է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայության գործարկման մասին:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին բջջային սարքավորման կորուստի դեպքում ստուգել, արդյոք տվյալ սարքավորումն օգտագործվում է Beeline բջջային ցանցում, թե՝ ոչ:

Այն բաժանորդները, որոնք կորցրել են իրենց բջջային սարքավորումը (բջջային հեռախոս, պլանշետ), կարող են այս ծառայության միջոցով տեղեկանալ, թե կորած սարքավորումը ընկերության բջջային ցանցում օգտագործվում է, թե ոչ: Հրահանգը պետք է ուղարկել միայն Beeline բջջային ցանցին միացած հեռախոսից:

«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն եւ մենք շարունակում ենք հետեւել մեր բաժանորդների առաջարկներին եւ ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ եւ հարմար ծառայություններ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Ծառայության յուրաքանչյուր հարցման համար ծառայության վճարը կազմում է 500 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Հարցումների քանակն անսահամանափակ է:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Beeline-ի ցանկացած բջջային հեռախոսից հավաքել USSD հրահանգ՝ *150*IMEI#: