12:51 | 02.04.17 | Նորություններ | 15494

Ucom. Ընտրատեղամասերում մեր ցանցն աշխատում է անխափան

Ucom-ն այսօր պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ընտրատեղամասերում ընկերության ցանցն աշխատում է անխափան, եւ տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Ucom-ում նշել են, որ տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման եւ տեխնիկական մյուս հարցերը դուրս են ընկերության գործառույթներից եւ ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից:

«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետեւելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում, կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով, ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմ»-ի 250 աշխատակիցներ ուշիուշով հետեւում են կապի սահուն տրամադրման ընթացքին եւ ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։ Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որեւէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը»,- ասված է հաղորդագրությունում: