17:46 | 28.03.17 | Նորություններ | 14874
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքների ամբողջական կառուցում։
Հորբատեղում տեղակայվել է 65 LED լուսարձակ՝ ամբողջությամբ լուսավորելով գյուղը՝ 2,300 մ երկարությամբ տարածություն։
«Այն, ինչ փորձում ենք իրականացնել այս ծրագրով, անչափ կարեւոր է: Սա մի մարտահրավեր է, որի լուծման արդյունքն ավելին է լինելու, քան պարզապես լուսավորություն ապահովելը: Քաղաքակիրթ եւ հեռատես աշխարհը ձգտում է նվազագույնի հասցնել սպառողական մոտեցումը: Դա, թերեւս, աղքատությունը կրճատելու, մարդկանց կյանքը բարելավելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է: Բնապահպանական, էներգախնայող համակարգի գործարկումը եւ դրա երկարաժամկետ արդյունքը շահավետ է բոլորի համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ը:
Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: