10:28 | 06.03.17 | Հոդվածներ | exclusive 64315
ԱՄՆ-ում գործող հայկական ստարտափ Collectly-ն, որը կորպորատիվ օգտատերերի համար մեքենայական ուսուցման լուծմամբ (machine learning) պարտքերի կառավարման համակարգ է, մասնակցում է ամերիկյան ամենահայտնի աքսելերատորներից մեկի`Y Combinator-ի ծրագրին:
Այս կապակցությամբ Collectly-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լեւոն Բրուտյանը Itel.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ցանկանում է արեւմտյան ՏՏ փորձով կիսվել հայկական ստարտափների հետ՝ Y Combinator-ի շրջանակում գոյություն ունեցող Open Office Hours ձեւաչափի ոճով:
Open Office Hours նախաձեռնությունը Y Combinator-ում գործում է 2015-ից: Այն հնարավորություն է զարգացող երկրների ՏՏ համայնքների ներկայացուցիչների համար՝ կապ հաստատել եւ արժեքավոր խորհուրդներ լսել Y Combinator-ի գործընկերներից կամ աքսելերացիոն ծրագրի մասնակիցներից՝ դեմ առ դեմ կամ Skype-ով, կախված աշխարհագրական դիրքից: