14:24 | 22.02.17 | Նորություններ | 17320

Ռեփեր Jay Z-ն վենչուրային հիմնադրամ կստեղծի

Ամերիկացի ռեփեր Jay Z-ն կբացի սեփական վենչուրային ֆոնդը՝ սաղմնային փուլում (seed round) գտնվող ստարտափներին աջակցելու նպատակով:

Axios պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրները, փոխանցում է, որ հիմնադրամի գործընկեր կդառնա ռեփերին պատկանող Roc Nation ժամանցային ընկերության տնօրեն Ջեյ Բրաունը: Այս պահին գործընկերները փնտրում են երրորդ ներդրողին: Հիմնադրամում ներդրվող գումարի չափը չի նշվում:

Հատկանշական է, որ Jay Z-ին տեխնոլոգիաների ոլորտը մշտապես հետաքրքրել է: Մասնավորապես, նա Uber-ի առաջին ներդրողներից է եղել: Ռեփերի ներդրումների ցանկում է նաեւ հայկական արմատներ ունեցող Սերգեյ Պետրոսովին պատկանող   անձնական ինքնաթիռների ամրագրմամբ զբաղվող Jetsmarter ընկերությունը, որը դեկտեմբերին $105 մլն նեդրում է հավաքագրել:

2015թ. ռեփերը ձեռք է բերել Tidal երաժշտական ծառայությունը: